Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը պատմել է, որ ամռանը հնարավորություն է ունեցել «Բավարիայից» հեռանալու, սակայն մերժել է բոլոր առաջարկությունները։
«Ես առաջարկներ ունեի ՊՍԺ-ից և «Մանչեսթեր Յունայթեդից»։ Ես զանգահարեցի Մոուրինյուին և շնորհակալություն հայտնեցի ինձ վրա նման ուշադրություն դարձնելու համար։ Ես բացատրեցի, որ ուզում եմ մնալ «Բավարիայում»։
Իրականում ես երբեք չեմ ցանկացել լքել Մյունխենը։ Ես ուղղակի նոր մարտահրավերներ եմ փնտրել։ Սակայն Նիկո Կովաչը այնպիսի միջավայր ստեղծեց, որտեղ ես հասկացա, թե որքան կարևոր եմ այս թիմի համար»,-Բոատենգի խոսքերը մեջբերում է SkySports-ը։
Հիշեցնենք, որ ամռանը «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բազմիցս կոչ էր արել ակումբի ղեկավարությանը կենտրոնական պաշտպան ձեռք բերել։