Championship-ի 45-րդ տուրում «Նորվիչը» 2։1 հաշվով առավելության հասավ «Բլեքբերնի» նկատմամբ։
Այսպիսով, առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Նորվիչը» Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճեց՝ միաժամանակ հաղթելով Championship-ում։ Վերջին անգամ նրանք հանդես էին եկել ԱՊԼ-ում երեք տարի առաջ։
Հավելենք, որ երկրորդ տեղով ընթանում է «Շեֆիլդ Յունայթեդը», որը նույնպես այս տուրում կարող է Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճել այն դեպքում, եթե «Լիդսը» միավորներ կորցնի «Աստոն Վիլայի» դեմ խաղում։