«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում «Վալենսիայի» դեմ տոնած 3:1 հաշվով հաղթանակի մասին:
«Մենք ցանկանում էինք առաջին խաղում լավ արդյունք գրանցել, չնայած հասկանում էինք, որ դժվար է լինելու: Լավ արձագանքեցինք առաջին գոլին և բաց չփողեցինք երկրորդը: Շատ կարևոր էր երրորդ գոլը, որը խփեցինք հանդիպման վերջում:
«Վալենսիան» շատ լավ թիմ է, որտեղ լավ ֆուտբոլիստներ կան բոլոր դիրքերում: Նրանք ուժեղ են ստանդարտ դիրքերի ժամանակ:
Մենք կշարունակենք աշխատել մեր որակները լավացնելու ուղղությամբ: Եվս 90 րոպե և մենք շատ երջանիկ կարող ենք լինել»,- Էմերիի խոսքերն է մեջբերել BT Sport-ը: