«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել ԱՊԼ-ում չեմպիոնին որոշելու համար «Ոսկե խաղ» անցկացնելու վերաբերյալ։
«Դա հնարավո՞ր է։ Անկեղծ ասած, չէի մտածել այդ մասին։ Հիասքանչ կլիներ, եթե «Սիթիի» հետ «Ոսկե խաղ» անցկացնեինք»,-Կլոպի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
36 տուրից հետո Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» վաստակած 92 միավորով։ «Մերսիսայդցիները» հետ են մնում «քաղաքայիններից» ընդամենը մեկ միավորով։
«Սիթին» վերջին երկու տուրերում մրցելու է «Լեսթերի» և «Բրայթոնի», իսկ «Լիվերպուլը»՝ «Նյուքասլի» և «Վուլվերհեմփթոնի» հետ։