TotalFootball.am


04.05.19 20:35

«Վուլվերհեմփթոն» - «Ֆուլհեմ» հանդիպմանը մասնակցել է ԱՊԼ-ի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը


ԱՊԼ-ի 37-րդ տուրում «Վուլվերհեմփթոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆուլհեմին»։ «Գայլերը» 1։0 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ։ 

Հյուրերի կազմում հանդիպման 88-րդ րոպեին պատմական փոխարինում է տեղի ունեցել։ Բանն այն է, որ «Ֆուլհեմի» կազմում խաղադաշտ դուրս եկած Հարվի Էլիոտը ԱՊԼ-ի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է հանդիպման։ 16 տարեկան և 30 օրեկան․ ահա ԱՊԼ-ի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ ֆուտբոլիստի տարիքը։ Այս մասին տեղեկացնում է Opta-ն։ 

Հիշեցնենք, որ «Ֆուլհեմը» դուրս է մնացել ԱՊԼ-ից և հաջորդ մրցաշրջանը անց է կացնելու Championship-ում։ 





  Լրահոս



Առաջնություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0