«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն նշել է, թե որ հանդիպումն է առանցքային նշանակություն ունեցել չեմպիոնական մրցավազքում։
«Կարծում եմ՝ «Լիվերպուլի» դեմ դեկտեմբերին տարած հաղթանակը առանցքային նշանակություն ունեցավ չեմպիոնական մրցավազքում։ Դրանից հետո մենք կրճատեցինք միավորների տարբերությունը, իսկ նրանք մի քանի խաղ անընդմեջ ոչ-ոքի խաղացին։ Մենք գիտեինք, որ «Լիվերպուլը» պատրաստ է պայքարի, բայց մտածում էինք միայն մեր մասին»,-արգենտինացի հարձակվողի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Հիշեցնենք, որ «Սիթին» վաստակած 98 միավորով հռչակվեց Անգլիայի չեմպիոն։ «Լիվերպուլը» 97 միավորով երկրորդ տեղում մնաց։