ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Լեոնարդոն լավ գիտի, որ ես ցանկանում եմ թիմում պահել Նեյմարին։ Իրավիճակը դեռ անորոշ է և պետք է որքան հնարավոր է շուտ լուծել այս խնդիրը։
Նեյմարը հրաշալի ֆուտբոլիստ է և շատ կարևոր է մեզ համար»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում L'Equipe-ը։