«Մանչեսթեր Յունայթեդը» նախօրեին նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթին» անգլիական լիգայի Գավաթի կիսաեզրափակչում (2-3՝ ընդհանուր դիմակայության հաշիվը):
Օլե-Գունար Սուլշերը դարձավ երրորդ մարզիչը, որը 2 անգամ հյուրընկալվելիս հաղթել է «Ման. Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլային:
Մինչև 46-ամյա նորվեգացին՝ դա հաջողվել էր միայն Ժոզե Մոուրինյուին ու Յուրգեն Կլոպին:
Հիշեցնենք, որ չնայած այս հաղթանակին՝ ՄՅՈՒ-ն դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ «Օլդ Թրաֆորդում» պարտվել էր 1-3 հաշվով: