«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի գոլը ՉԼ խմբային փուլի 6-րդ տուրում` «Սպարտակի» հետ խաղում (7-0), ճանաչվել է մրցաշարի խմբային փուլի լավագույն գոլ: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական «Թվիթերը»:
Նոմինանտների թվում են եղել նաև`
Գարեթ Բեյլը («Ռեալ») - գոլ 2-րդ տուրում «Բորուսիայի» հետ խաղում (3-1),
Ջենկ Թոսունը («Բեշիքթաշ») - գոլ 1-ին տուրում «Պորտուի» հետ խաղում (3-1),
Անտուան Գրիզման («Ատլետիկո») - 5-րդ տուրում «Ռոմայի» հետ խաղում (2-0),
Ստեֆան Էլ-Շաարավի («Ռոմա») - 4-րդ տուրում «Չելսիի» հետ խաղում (3-0),
Էդին Ջեկո («Ռոմա») - 3-րդ տուրում «Չելսիի» դեմ խաղում (3-3):