Անգլիական լիգայի Գավաթի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 1-2 հաշվով պարտվեց «Բրիսթոլ Սիթիին» ու դուրս մնաց հետագա պայքարից:
Երկար բացակայությունից հետո ՄՅՈՒ-ի հայտացուցակում կրկին տեղ էր գտել Հայաստանի հավաքականի ավագը, որը 69-րդ րոպեին փոխարինեց Զլատան Իբրահիմովիչին: