«Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Ֆիլիպպե Կոուտինյոն, Ռոբերտո Ֆիրմինոն ու Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը Սուրբ Ծնունդին ընդառաջ այցելել են դպրոց` անակնկալ անելով երեխաներին: Ֆուտբոլիստները որոշել են զրուցել աշակերտուհիներից մեկի հետ, որը չի ճանաչել անգլիացի կիսապաշտպանին:
«Դու Կոուտինյոն ես, դու` Ֆիրմինոն: Իսկ քեզ ես չգիտեմ», - ասել է աղջնակը` նայելով Օքսլեյդ-Չեմբերլենին, որն այս ամռանը տեղափոխվեց «կարմիրների» կազմ:
"You're Coutinho, you're Firmino, [looking at Ox] I don't know who you are" pic.twitter.com/4oKHJQ3i1q
— Matt Gibson (@mattgibson27) December 21, 2017