Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Միլանի» հետ:
Մաուրիցիո Սարիի թիմը հաղթանակ տարավ 1:0 հաշվով: Միակ գոլը խփեց Պաուլո Դիբալան:
Արգենտինացին 55-րդ րոպեին փոխարինել էր Կրիշտիանու Ռոնալդուին:
Այս խաղից հետո «Յուվենտուսը» 32 միավորով առաջին տեղում է: «Միլանը» 13 միավորով 14-րդն է: