Տեղի է ունեցել MLS-ի եզրափակիչը: CenturyLink Field արենայում, որը գտնվում է Սիեթլում, հանդիպել են «Սիեթլ Սանդերսն» ու «Տորոնտոն»:
Տանտերերը՝ «Սանդերսի» ֆուտբոլիստները, հաղթել են 3:1 հաշվով ու իրենց պատմության մեջ երկրորդ անգամ դարձել MLS-ի չեմպիոն: Ավելի վաղ նրանք փլեյ-օֆֆում հաղթահարել էին «Դալասի», «Ռեալ Սոլթ Լեյքի» և «Լոս Անջելեսի» արգելքը:
«Սիեթլի» գլխավոր մարզիչը Բրայան Շմետցերն է: Թիմի կազմում առավել հայտնի խաղացողներից են Նիկոլաս Լոդեյրոն, Ռաուլ Ռուիդիասը, Ռոման Տորեսը: