ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար, «Բաց ֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող Արարատ Ճաղարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայկական ֆուտբոլում առկա խնդիրներին և նոր իրավիճակով պայմանավորված իրողություններին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է աշխատի ավելի թափանցիկ, հանրությունը պետք է լավ ճանաչի հատկապես կարևոր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներին, որովհետև նրանց գործունեությամբ է պայմանավորված հայկական ֆուտբոլի հետագան: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար, «Բաց ֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող Արարատ Ճաղարյանը:
Խոսելով մրցավարության հետ կապված խնդիրների մասին՝ ՖԻՖԱ-ի մրցավարը նախևառաջ դրանց արմատը տեսնում է կադրային սխալ քաղաքականության մեջ և նշում, որ մրցավարները հայկական ֆուտբոլում հաճախ դառնում են «քավության նոխազ»:
Հավաքականի գլխավոր մարզչի ընտրության հարցում Արարատ Ճաղարյանը մտահոգիչ է համարում շտապողականությունը, բացը հնարավորինս արագ լրացնելու հանգամանքը, մինչդեռ նրա կարծիքով` անհրաժեշտ է նախևառաջ լուծել հավաքականների կազմերն ոժեղացնելու, կայուն հերթափոխ ապահովելու հարցերը, որից հետո գլխավոր մարզիչների աշխատանքն էլ զգալիորեն կթեթևանա ու կլինի ավելի արդյունավետ:
Ավելի մանրամասն՝ Sputnik Արմենիայի տեսանյությում