«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել Անգլիայի պատանեկան հավաքականի ու «Քովենթրի Սիթիի» կիսապաշտպան Չառլի ՄքՔաննին: Այս մասին գրում է MEN-ը` հղում կատարելով քաղաքային Telegraph-ին:
«Յունայթեդը» համալրվել է Երկրորդ լիգայի ակումբի ամենափայլուն երիտասարդ տաղանդով ու 15-ամյա ֆուտբոլիստի համար, որին «Քովենթրիի» մարզիչ Ռիչ Սթիվենսը որակել էր որպես «անհավանական», կվճարի չբացահյտվող գումար:
ՄքՔաննը «Յունայթեդի» երկարամյա երկրպագու է, ու նրա ծնողները «Քովենթրիին» ասել են, որ նա երբեք որևէ այլ ակումբ չէր գնա:
«Երբ մեծագույն ֆուտբոլային ակումբը թակում է քո դուռը, և դա այն ակումբն է, որին երկրպագում է Չառլին, դու պետք է նրան թույլ տաս հեռանալ ու ստանալ այդ փորձառությունը:
Մենք չէինք ուզում վաճառել նրան, մենք նույնիսկ նրա դիմաց փոխհատուցման կարիք չունենք, եթե նույնիսկ հրաժարագին լիներ: Չռլին անհավանական խաղացող էր մեզ համար, նա նույնիսկ այս ամառ նորամուտը նշեց Անգլիայի հավաքականում»,- ասել է «Քովենթրի Սիթիի» գլխավոր մարզիչը:
Քովենթրիում ծնված ՄքՔաննը Անգլիայի Մինչև 16 տարեկանների հավաքականում իր նորամուտի նշեց օգոստոսի վերջին` Ուրուգվայի հավաքականի հետ խաղում (2-0):