TotalFootball.am


16.09.17 18:03

Չկա չարիք, առանց բարիք. Պոգբայի վնասվածքը՝ հօգուտ Մխիթարյանի


«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել «Բազելի» դեմ խաղում, շարքից դուրս է մնացել շուրջ 6 շաբաթով: Անկասկած, Պոգբան համարվում է ՄՅՈՒ-ի գլխավոր աստղը, սակայն ստեղծված իրավիճակում, գուցե նրա բացակայությունը օգտակար լինի թիմին և անձամբ Հենրիխ Մխիթարյանին: 

Բանն այն է, որ Ժոզե Մոուրինյուն ընթացիկ մրցաշրջանում նախապատվությունը տալիս է 4-2-3-1 խաղային սխեմային: Անցկացրած 5 խաղից 4-ում պորտուգալացին օգտագործել է տվյալ դասավորությունը և բոլոր դեպքերում էլ թիմը հաղթանակներ է տոնել: Ավելի հետաքրքիր է այն, որ այդ խաղերում 10 համարի դիրքում խաղացել է Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի առաջին 3 հանդիպումներում փայլել է ոչ միայն իր խաղով, այլև արդյունավետությամբ (5 գոլային փոխանցում)

Իսկ ահա «Սթոք Սիթիի» դեմ խաղում Մոուրինյուն չգիտես ինչու որոշել էր անցնել 4-3-3 խաղային սխեմայի, հետևանքը՝ ոչ-ոքի 2:2 հաշվով: Հաջորդ խաղում, երբ ՄՅՈՒ-ն հյուրընկալել էր «Բազելին», պորտուգալացի մասնագետը նորից վերադարձել էր 4-2-3-1-ին: Բայց հանդիպման առաջին խաղակեսում Պոլ Պոգբան վնասվածք ստացավ և փոխարինվեց: 

 

Ինչպե՞ս է սխեմաների փոփոխությունն անդրադառնում Մխիթարյանի խաղի վրա

 

4-3-3 -ի դեպքում Մխիթարյանը խաղում է աջ եզրային հարձակվողի դիրքում, բայց շատ հաճախ տեղափոխվում է կենտրոն: Աջ պաշտպան Անտոնի Վալենսիայի արագության և հարձակման գծում արդյունավետ գործողությունների շնորհիվ, Մխիթարյանը թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի տեղափոխվում է դաշտի կենտրոն՝ այդպիսով աջ եզրը թողնելով Վալենսիային: Իհարկե սա Մոուրինյուի գաղափարն է: Պորտուգալացու բոլոր թիմերում գործում է մի կանոն՝ երկու եզրային պաշտպանները չպետք է միաժամանակ միանան գրոհներին: Այսպիսով, եթե գրոհին միանում է Վալենսիան, ապա երկու կենտրոնական պաշտպանների հետ միասին նահանջում է նաև ձախ պաշտպանը: Կենտրոնական կիսապաշտպաններն ազատություն են ստանում և դեպի կենտրոն տեղափոխված Մխիթարյանի հետ փորձում են թվային առավելություն ստանալ դաշտի տվյալ հատվածում: 

 

Իհարկե այս ամենը հետաքրքիր է, բայց խաղի ընթացքում հաճախակի դիրքային փոփոխությունները շեղում են Մխիթարյանին և բացի այդ, երեք կենտրոնական կիսապաշտպանի միաժամանակյա առկայությունը խաղադաշտում վնասում է ՄՅՈՒ-ի գրոհների արդյունավետությանը: 

 

4-2-3-1 -ի դեպքում ամեն ինչ առավել քան պարզ է: Հենակետային գոտու համար պատասխանատու է Նեմանյա Մատիչը: Պոլ Պոգբան խաղում է «Box to Box»՝ սեփական տուգանայինից մինչև մրցակցի տուգանային հրապարակ, իսկ Մխիթարյանը գործում է իր համար լավագույն՝ 10 համարի դիրքում:

 

Պոգբայի բացակայությունը ինչպե՞ս կարող է օգնել Մխիթարյանին 

 

Այս պահին Ժոզե Մոուրինյուն իր տրամադրության տակ ունի 4 կենտրոնական կիսապաշտպան՝ Նեմանյա Մատիչ, Անդեր Էռերա, Մայքլ Կերրիկ և Մարուան Ֆելլաինի: Քանի որ բոլորն էլ ավելի շատ պաշտպանողական ոճի ֆուտբոլիստներ են, ապա կարելի է ենթադրել, որ Մոուրինյուն այսպիսի 3 ֆուտբոլիստի միաժամանակ խաղադաշտ դուրս չի բերի: Ամենայն հավանականությամբ առաջիկա հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա 4-2-3-1 տակտիկական դասավորությամբ, իսկ Հենրիխ Մխիթարյանը կփայլի իր վարպետությամբ: 

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Անգլիա


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  10  20
Շիրակ  10

 18

Գանձասար-Կապան  10  15
Բանանց  10  13
Արարատ  9  6
Փյունիկ  9   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1