TotalFootball.am


24.09.17 19:59

Գվարդիոլան ընդդեմ Մոուրինյուի. հակամարտությունը նոր թափ է հավաքում


Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական պայքարն առավել քան թեժ է լինելու: «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Լիվերպուլը» կատաղի պայքար են մղելու: Տեսականորեն այս թիմերից յուրաքանչյուրն էլ կարող է չեմպիոն դառնալ, սակայն այս անգամ կքննարկենք մանչեսթերյան երկու ակումբների հնարավորությունները: Առավել ևս, որ Մանչեսթերում են հանգրվանել ժամանակակից ֆուտբոլի ամենաքննարկվող երկու մարզիչները՝ Պեպ Գվարդիոլան և Ժոզե Մոուրինյուն: Այլ կերպ ասած՝ հարձակումն ընդդեմ պաշտպանության, ստեղծագործելն ընդդեմ ոչնչացման: Իսկ ու՞մ մեթոդները կօգնեն հասնել չեմպիոնության:

Պեպ Գվարդիոլա

Պեպ Գվարդիոլայի առաջին մրցաշրջանը Պրեմիեր լիգայում ձախողված էր: Այո, այլ կերպ չես անվանի այն, որ թիմը ոչ մի տիտղոս չնվաճեց: Ի տարբերություն Գվարդիոլայի՝ Մոուրինյուն իր առաջին մրցաշրջանում կարողացավ տիտղոսներ նվաճել և արդյունք ապահովել: Բայց պորտուգալացուն դեռ կանդրադառնանք, իսկ հիմա վերադառնանք Գվարդիոլային: Պեպն իրեն հավասարը չունի հարձակման գծի խաղը կառուցելու հարցում: Սա փոքր ինչ տարօրինակ է, քանզի ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում նա հանդես է եկել հենակետային կիսապաշտպանի դիրքում: Եվ նույնիսկ այս փաստը նրա դեմքին է շպրտել Սամուել Էտո'Օն: «Բարսելոնայի» մարզումներից մեկի ժամանակ Պեպն անդադար ցուցումներ է տվել կամերունցի ֆուտբոլիստին: Վերջինս էլ հանդգնել է ասելով. «Ինչպե՞ս կարող ես ինձ բացատրել հարձակվելու մեթոդները, եթե ամբողջ կյանքդ պաշտպանվել ես»: 

Արդարացված են եղել նրա խոսքերը թե ոչ, դատեք ինքներդ: Գվարդիոլայի «Բարսելոնայի» և «Բավարիայի» մասին խոսելն արդեն իմաստ չունի: Նա այն մարզիչներից է, որոնք անընդհատ փնտրում են նորը: Այս առումով, Գվարդիոլան և Մոուրինյուն միանգամայն տարբեր են: Պորտուգալացու համար միևնույնն է՝ իր թիմում Ռոնալդուն է թե Ռեշֆորդը: Երկու դեպքում էլ նրանք առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեն պաշտպանությանը, հետո նոր հարձակմանը: Այս հարցում, կարծում եմ, Մոուրինյուն երբեք չի փոխվի: Իսկ Գվարդիոլան այլ մոտեցում է ցուցաբերում: Իր յուրաքանչյուր թիմում նա փորձում է գտնել նոր օղակ, որը կարող է հաջողությունների հիմքը դառնալ: Չէ որ նա ոչ մի ակումբում էլ չի ունենա ո՛չ Մեսսի, ո՛չ էլ Չավի կամ Ինյեստա:

Գվարդիոլայի տակտիկական գաղափարները «Ման. Սիթիում»

 

Տակտիկական սխեմաները կատարելագործելու և վերափոխելու հարցում Գվարդիոլան պարզապես գիտակ է: Նախորդ մրցաշրջանում նա կիրառում էր «Double W» խաղային սխեման, որը օգտագործել է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Հերբերտ Չեպմենը՝ 1925-34 թվականներին: Այս տարի՝ ունենալով ավելի խորը կազմ, Գվարդիոլան կատարելագործել է իր թիմի խաղային սխեման: «Ման. Սիթին» Պրեմիեր լիգայի երևի թե միակ ակումբն է, որը խաղում է ընդամենը մեկ հենակետային կիսապաշտպանով: Սկզբնական շրջանում այն արդյունավետ է: Թիմը մեկնարկային 6 խաղերից հետո պարտություն չունի և առաջնության առաջատարն է: Բայց նախորդ մրցաշրջանում ևս, Գվարդիոլայի թիմը հիանալի էր մեկնարկել՝ 6 հաղթանակ մեկնարկային 6 խաղում, իսկ վերջնական արդյունքը՝ 0 տիտղոս: Կարծում եմ, այս անգամ Գվարդիոլան ավելի հեռատես կգտնվի:

Ժոզե Մոուրինյու

 

Մոուրինյուն Գվարդիոլայի հակապատկերն է: Կատալոնացին մտածում է հարձակման, իսկ պորտուգալացին՝ պաշտպանության մասին: Հետաքրքիր դուել, որին այս տարի ականատես կլինենք առնվազն երկու անգամ: 

Մոուրինյուի մասին շատ բան նշելու կարիք էլ չկա: Ժամանակակից ֆուտբոլի պատմության ամենահակասական մարզիչներից մեկը: Նրա յուրաքանչյուր քայլ՝ լինի դրական թե բացասական երանգով, դիտվում է որպես շոու: Իհարկե, Մոուրինյուն շատ դեպքերում դա միտումնավոր է անում, սակայն չի կարելի նրա պես մարզչին դատել միայն այդ տեսանկյունից: Նա՝ ինչպես և Գվարդիոլան, պատկանում է  մտածող մարզիչների շարքին: Նա մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր բարձր կարգը: Կարիերայի ընթացքում էլ ունեցել է բազում հաջողություններ:

Հայ երկրպագուների մոտ նրա հանդեպ ատելությունը մեծացավ, երբ նախորդ մրցաշրջանում մի քանի ամիս պորտուգալացին խաղալու հնարավորություն չտվեց Հենրիխ Մխիթարյանին: Բայց միթե՞ դա յուրատեսակ դաստիարակչական մեթոդ չէր Մոուրինյուի կողմից: Միթե՞ դա չմոտիվացրեց Հենրիխին: Եթե Մոուրինյուն Մխիթարյանի հետ հույսեր չկապեր, ապա նա ևս կարժանանար Կակայի կամ Կուարեժմայի բախտին:

 

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղը

 Թիմը շատ լավ է մեկնարկել ընթացիկ մրցաշրջանում: Կիսում է առաջին հորիզոնականը «Մանչեսթեր Սիթիի» հետ: «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը հաճույք է պատճառում, ինչը հազվադեպ երևույթ է Մոուրինյուի թիմերի մոտ: Բայց արդյոք դա երկար կշարունակվի՞: «Սաութհեմփթոնի» դեմ խաղը ՄՅՈՒ-ն ավարտեց 6 պաշտպանով և 3 հենակետայինով: Այս երևույթը Մոուրինյուի միջից երբեք դուրս չի գա: Նվազագույն հաշվով հաղթանակը պահելը  երբեմն դառնում է Մոուրինյուի գերնպատակը: Բայց չէ որ մի աննշան անդրադարձ մրցակցի հարվածից հետո և ամեն ինչ փլուզվում է՝ նույնիսկ եթե պաշտպանվում ես ամբողջ թիմով: Եվ այդժամ արդեն դժվար է 6 պաշտպանով արդյունավետ գրոհել և հաղթանակ կորզել: Այս առումով ՄՅՈՒ-ն զիջում է «Մանչեսթեր Սիթիին»: Գվարդիոլայի թիմը հանդիպման առաջինից մինչև վերջին րոպեն փորձում է որքան հնարավոր է շատ գոլ խփել: Համաձայնեք, որ դա ավելի ապահով տարբերակ է, քան նվազագույն հաշիվը պահպանելը: 

Գվարդիոլա թե՞ Մոուրինյու

Կարծում եմ՝ այս անգամ ևս Մոուրինյուին չի հաջողվի հաղթել Գվարդիոլային: Կազմերի առումով ևս «Մանչեսթեր Սիթին» առավելություն ունի գրեթե բոլոր խաղային դիրքերում: Եթե կա մի դիրք, որ ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստը գերազանցում է «Ման.Սիթիի» ֆուտբոլիստին, ապա դա հենակետային գոտին է՝ շնոհիվ Նեմանյա Մատիչի: Որքան էլ որ ցավալի է նշելը, բայց Մխիթարյանը Կևին դե Բրույնեից կամ Դավիդ Սիլվայից ավելի ուժեղ չէ: Մարսիալը, Ռեշֆորդը, Լինգարդն ու Մատան զիջում են Սանեին, Ստեռլինգին, Բերնարդու Սիլվային: Իսկ հարձակվողների հարցում վիճելն անգամ անիմաստ է: Ագուերո-Ժեզուս զույգն ավելի արդյունավետ է,  քան Ռոմելու Լուկակուն: Իսկ Իբրահիմովիչի մասին խոսելը դեռ վաղ է: Նա ծանր վնասվածքից նոր է ապաքինվում և թիմին կարող է օգնել մրցաշրջանի երկրորդ հատվածում: 

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Անգլիա


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  9  20
Շիրակ  9

 17

Գանձասար-Կապան  9  12
Բանանց   9  12
Փյունիկ  8  5
Արարատ  8   5



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1