«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է ԱՊԼ-ի խաղացանկից, այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Մոուրինյոյի դժգոհությունը կապված է այն հանգամանքի հետ, որ «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը» ավելի շատ ժամանակ ունեն հանգստանալու համար, քան «Մանչեսթեր Յունայթեդը»: ՄՅՈՒ-ի ԱՊԼ-ի և ՉԼ-ի խաղերի միջև ընկած ժամանակահատվածը կազմում է 196 ժամ, իսկ «Լիվերպուլի» մոտ՝ 321 ժամ, «Տոտենհեմի» դեպքում՝ 290 ժամ, «Չելսիի» համար՝ 250, իսկ «Ման. Սիթիի» համար՝ 219 ժամ:
Եթե մանչեսթերյան դերբին տեղափոխվի դեկտեմբերի վերջ, ապա ՄՅՈՒ-ի համար ևս հանգստանալու օպտիմալ ժամանակահատված կստեղծվի: