«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին ցանկանում է թիմ հրավիրել «Միլանի» պաշտպան Ալեսսիո Ռոմանյոլիին:
Սարրին դիտարկում է նրան, որպես Կեհիլին փոխարինող, ով արդեն իսկ հունվարին կարող է լքել «ազնվականների» ճամբարը:
Ռամանյոլին «Միլանի» հետ գործող պայմանագիր ունի մինչև 2022 թվականը: Նա այս մրցաշրջանում արդեն իսկ 8 հանդիպման է մասնակցել: