Անգլիական հեղինակավոր լրատվամիջոց Mirror-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան երկարաձգելու է պայմանագիրն ակումբի հետ:
Ակումբի ներկայացուցիչները բանակցել են ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ և հասել համաձայնության:
Կողմերը 5 տարվա պայմանագիր կկնքեն, Դե Խեան կստանա շաբաթական 350 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ՝ դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը: