TotalFootball.am


01.12.19 11:19

«Լիվերպուլը» կրկնել է ԱՊԼ-ում անպարտելի խաղերի 31 տարվա վաղեմության սեփական ռեկորդը


Երեկ՝ նոյեմբերի 30-ին, «Լիվերպուլը» հաղթել է ԱՊԼ-ի 14-րդ տուրի՝ «Բրայթոնի» հետ տնային խաղում (2-1):

Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» դեռ ոչ մի անգամ չի պարտվել Անգլիայի Պրեմիեր-լիգայում (13 հաղթանակ, 1 ոչ-ոքի): Այս խաղարկության խաղերն էլ ներառյալ՝ «Լիվերպուլի» անպարտելի շարքն ԱՊԼ-ում հասել է 31 խաղի (26 հաղթանակ, 5 ոչ-ոքի):

Այսպիսով՝ Յուրգեն Կլոպի թիմը կրկնել է Անգլիայի առաջնությունում անպարտելի խաղերի քանակով ակումբի ռեկորդը, որը սահմանվել էր 1987-ի մայիսից 1988-ի մարտ ընկած ժամանակահատվածում:

«Լիվերպուլը» հավաքել է 40 միավոր և գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: 15-րդ տուրում «մերսիսայդցիների» մրցակիցը կլինի «Էվերթոնը»: Լիվերպուլյան դերբին կկայանա Երևանի ժամանակով դեկտեմբերի 5-ին՝ 00:15-ին:





  Լրահոս



Անգլիա


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13