«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը նախկինի պես շարունակում է վստահել գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին: Նորվեգացի մասնագետին չեն պատրաստվում հեռացնել, անգամ եթե թիմը մրցաշրջանն ավարտի ԱՊԼ-ի առաջին 6-յակից դուրս: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ Սուլշերի հեռացվելու դեպքում «կարմիր սատանաների» ղեկը կստանձնի «Տոտենհեմից» հեռացված Մաուրիսիո Պոչետինոն կամ էլ «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին:
Ուլե-Գունարը «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքը սկսել է 2018-ի դեկտեմբերին՝ Ժոզե Մոուրինյուի հեռացվելուց հետո: Մանկունիական ակումբի հետ նորվեգացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի հունիսի 30-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 13 խաղերից հետո վաստակած 17 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: