TotalFootball.am


27.09.17 09:15

«Միլանի» ղեկավարությունը ցանկանում է թիմ հրավիրել Անչելոտիին


«Միլանի» ղեկավարությունը դիտարկում է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառո Անչելոտիին թիմ հրավիրելու տարբերակը: Այս մասին վստահեցնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ իտալական գրանդի ղեկավարությունը դժգահ է ներկայիս գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելայից:  Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը շուրջ 200 մլն եվրո ծախսեց նոր տրանսֆերների վրա, սակայն  Ա սերիայի ընթացիկ առաջնության 6-րդ տուրից հետո Մոնտելայի սաները 12 միավորով 6-րդ տեղում են:

Անչելոտին գլխավորել է «Միլանը» 2001-2009 թվականներին: Նրա գլխավորությամբ «Միլանը» դարձել է Իտալիայի չեմպիոն, 2 անգամ հաղթել է ՉԼ մրցաշարում, դարձել է Իտալիայի գավաթակիր, սուպերգավաթակիր, ինչպես նաև հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում: 





  Լրահոս



Իտալիա


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0