TotalFootball.am


29.10.17 19:10

«Հնարավոր վատագույն պայմանները՝ նորամուտի համար». Բուֆֆոնը հիշել է 6 ուշագրավ պահ հավաքականում


Իտալիայի հավաքականի կազմում նորամուտի 20-ամյակի առթիվ նկարագրել է 6 կարևոր դրվագները: Հիշարժան օրը նշելու համար ՍուպերՋիջիին ցույց են տվել նախապես երկրպագուների կողմից օնլայն քվեարկությամբ ընտրված 6 տեսանյութեր: 

Նա առաջին անգամ ձեռնոցները «աձուրրայի» համար հագավ Ռուսաստանում, 1997 թվականի հոկտեմբերի 29-ին՝ հանդիպման 32-րդ րոպեին, 1-1 հաշվի ժամանակ փոխարինելով վնասվածք ստացած Ջանլուկա Պալյուկային: 

1. Նորամուտը Իտալիայի հավաքականում

«Առաջին դրվագը, միանշանակ, կարող է լինել միայն իմ նորամուտը Նացիոնալեի կազմում Ռուսաստանում, եղանակային առումով սարսափելի երեկո, քանի որ ձյունն անհավանական էր, խոտածածկը՝ ցեխոտ, մի խոսքով՝ նորամուտ նշելու հնարավոր ամենավատ հանգամանքներն ինձ համար: 

Դա փլեյ-օֆֆ-ի խաղ էր ԱԱ-1998-ում հայտնվելու համար: Ես դուրս եկա խաղադաշտ ու ընդամենը 5 թե 6 րոպե անց ես շատ կարևոր սեյվ կատարեցի: Ես ամեն ինչ արել էի, որ վստահ լինեի, թե պատրաստ եմ, ու հեշտ չէր այդ սառնամանիքին փոխարինման դուրս գալը, բայց դա ապացուցում է, որ հոգեբանությունն ավելի կարևոր է, քան ֆիզիկական պատրաստվածությունը»: 

2. Իտալիա - Պարագվայ

«Սա, կարծեմ, իմ երկրորդ խաղն էր հավաքականի կազմում: Ես երկրորդ խաղակեսում մտա ու կատարեցի, անշուշտ, իմ կարիերայի լավագույն սեյվերից մեկը, ինչպես նաև՝ լավագույններից մեկը ցանկացած դարպասապահի համար:

Դա այն դեպքերից էր, երբ գոլը անխուսափելի է: Բայց ինչ-որ բան է տեղի ունենում ու դու ինքդ քեզ հարցնում ես՝ ինչպե՞ս գնդակը չհայտնվեց ցանցում: Դա հիանալի արձագանք ու կարևոր սեյվ էր»: 

3. Սեյվը ԱԱ-2006-ի եզրափակչում Զիդանի գլխով հարվածից հետո

«Դա մի փոքր լուսանկարչական սեյվ էր, լավ էր նայվում տեսախցիկներով, անգամ եթե դա իմ ոճը չէր: Գլխով հարվածի արագությունն ու հզորությունը նշանակում է, որ այլ ճանապարհ չկա սեյվ անելու համար: Եթե այդ սեյվը չլիներ, գուցե մենք էլ չկարողանայինք հավասարեցնել հաշիվն այդ խաղում»: 

4. Կանավարոյի ռեկորդի կրկնությունը

«Չեխիայի հավաքականի հետ խաղում, եթե չեմ սխալվում, ես հավասարվեցի Ֆաբիո Կանավարոյին՝ 136 խաղ Իտալիայի հավաքականի կազմում: Դա, անշուշտ, հիանալի հիշողություն է, քանի որ լինել ֆուտբոլային էլիտայում ու այդքան կարևոր պատմություն գրել Աձուրիի համար, յուրաքանչյուր խաղացողի ու երեխայի համար երազանք է»:

5. Բուֆֆոնը փորձում է ցատկով հաղթանակը նշել Եվրո-2016-ի խաղում ու ընկնում է մեջքի վրա

«Ես սա հաճույքով եմ հիշում, անգամ եթե դա ահավոր էր: Դա Բելգիայի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո էր: Ձեռնոցներս չկարողացան պահել իմ 90-92 կիլոգրամը ու ես ընկա խոտածածկին: Ադրենալինն ու ուրախությունն այնքան շատ էին, որ ես արագ ոտքի կանգնեցի ու հավաստիացրի բոլորին, որ լավ եմ ու շարունակեցի տոնելը»: 

6. Կարիերայի 1000 խաղն անցկացրեց հենց հավաքականի կազմում

«Դա, որպես պրոֆեսիոնալ, իմ 1000-րդ խաղն էր, որը ես նշեցի Իտալիա-Ալբանիա խաղով: Դա մի բան է, որով հպարտանում եմ: Երբ ավարտեմ կարիերաս, անշուշտ ետ կնայեմ ու մեծ էմոցիաներ կապրեմ այդ առիթով: 

Երբ ես սկսնակ երեխա ես, 1000 խաղ անցկացնելու մասին մտքովդ էլ չի անցնում»: 





  Լրահոս



Իտալիա


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  13  27
Գանձասար-Կապան  13

 20

Շիրակ  13  19
Բանանց  13  18
Փյունիկ  12  11
Արարատ  12   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1