«Միլանի» նախկին հարձակվող Ֆիլիպպո Ինձագին, որն այժմ գլխավորում է «Վենեցիան», հույս ունի, որ «ռոսսոներիները» դուրս կգան Եվրոպա Լիգայի եզրափակիչ: Նա հույս ունի, որ այնտեղ «Միլանը» կհանդիպի «Լացիոյի» հետ:
««Միլանի» համար ավելի ընդունելի է Չեմպիոնների լիգայում խաղալը, բայց հիմա նրանք պետք է թարմացում անեն ու լրջորեն վերաբերվեն Եվրոպա Լիգային:
Ես երազում եմ, որ ընթացիկ Եվրոպա Լիգայի եզրափակչում հանդիպեն «Միլանն» ու «Լացիոն»: Իմ ընտանիքի համար դա տոն կլինի», - Ինձագիի խոսքերն է մեջբերել Mediaset-ը: