Թուրինի «Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել «Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտին։ Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբը պլանավորում է 40 միլիոն եվրո վճարել հոլանդացու համար։
Ավելի վաղ 19-ամյա Լիգտի ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Ռեալը» և «Բարսելոնան»։