TotalFootball.am


06.12.19 10:30

Corriere dello Sport-ի խմբագիր. «Ի՞նչն է ռասիստական մեր գլխագրում»


Corriere dello Sport-ի խմբագիր Իվան Ձաձարոնին մեկնաբանել է թերթի երեկվա՝ դեկտեմբերի 5-ի համարի «Սև ուրբաթ» գլխագրի շուրջ ստեղծված իրավիճակը այն բանից հետո, երբ Ռոմելու Լուկակուն ու Քրիս Սմոլինգը արաձագանքեցին դրան:

«Մեկն ու մեկդ, խնդրում եմ, ինձ բացատրեք, թե ինչն է ռասիստական այդ գլխագրում: Դուք գիտե՞ք, թե քանի նման գլխագիր եմ ես գրել վերջին 40 տարում: Ինչո՞ւ ես պետք է ամեն ինչ բացատրեմ: Լուկակուի ու Սմոլինգի ներկայությունն առաջին էջում ազդեցիկ մեսիջ է, նրանք երկու մեծագույն ֆուտբոլիստ են, նրանք երկուսն էլ եղել են «Մանչեսթեր Յունայթեդում», այն ժամանակ, երբ «Սև ուրբաթը» հիմա ամենուր է զեղչերի առիթով:

Այդ դեպքում ինչո՞ւ չօգտագործել դա: Եթե մարդիկ ցանկանում են պայքարել ռասիզմի դեմ, պետք է այլ լուրջ խնդիրներ լուծեն: Այդ գլխագիրը, ինչպես պարզաբանվում ու հստակեցվում է, չի կարելի անվանել ռասիստական», - Ձաձարոնիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն՝ հղում անելով Radio 24-ին:





  Լրահոս



Իտալիա


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0