TotalFootball.am


12.11.19 10:29

Armeniasputnik. Ճաղարյան. «Արթուր Վանեցյանի դեմ իրականացրած սաբոտաժի հետևում ՀՖՖ գլխավոր քարտուղարն է»


 

ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար, «Բաց ֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող Արարատ Ճաղարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրության և ֆեդերացիայում այդ առթիվ ստեղծված իրավիճակի մասին:

«Կատարվածը ցույց տվեց, թե ինչ է կատարվում ֆեդերացիայում արդեն մեկ տարուց ավել: Բազմիցս նշվել է, որ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը գտնվում է լուսանցքում այսինքն` նրա նկատմամաբ իրականացվել է սաբոտաժ, անհարգալից վերաբերմունք, կամ էլ նա չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում իմանալ, թե ինչ է կատարվում ներքևներում»,- ասել է Ճաղարյանը:

Ճաղարյանի համար անհասկանալի է, թե ինչպե՞ս հունիսի 26-ի ընդհանուր ժողովից հետո, ավելի քան չորս ամիս, ֆեդերացիայի նախագահը տեղյակ չէր, որ կառույցի նոր կանոնադրությունը պետռեգիստրում դեռ գրանցված չի եղել:

«Ո՞վ է դրա պատասխանատուն, աշխատակա՞զմը, թե՞ մի աշխատակից: Կարծում եմ, որ իրավիճակի պատասխանատուն ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն է: Սաբոտաժի կազմակերպման ու իրականացման ամբողջ պատասխանատուն հենց նա է»,- նշել է Ճաղարյանը:





  Լրահոս




Ամենաընթերցվածները

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0