TotalFootball.am


13.02.20 19:27

Վալվերդեն խոսել է ՉԼ-ում «Լիվերպուլից» և «Ռոմայից» կրած պարտությունների մասին


Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հիշել է Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլից» և «Ռոմայից» կրած պարտությունները:

«Ինձ համար դրանք տարբեր պարտություններ են: Հռոմում մենք չավարտեցինք սկսած գործը և ես միշտ կարծում էի, որ կարող ենք շտկել իրավիճակը: Լիվերպուլու,մ, երբ սկսեցինք հանդիպումը, գոլ բաց թողեցինք, ինչից խուսափում էինք:

Չեմպիոնների լիգան դժվար մրցաշար է: Եվրոպա լիգան, Աշխարհի առաջնությունը... այս մրցաշարերի արդյունքը որոշվում է մեկ խաղով: Առաջնությունում այլ է, այնտեղ հաղթողը որոշվում տարվա ընթացքում ցուցադրած խաղով»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Marca-ն:





  Լրահոս




Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0