TotalFootball.am


26.07.20 19:20

Ռամոսը Մաքգրեգորին հրավիրել է «Ռեալի» մարզմանը


«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին հրավիրել է թիմի մարզմանը: 

Նախորդ շաբաթ Ռամոսը մարզման ժամանակ գոլ խփելուց հետո ցուցադրել է Մաքգրեգորի հայտնի քայլվածքը: Դրանից հետո Մաքգրեգորը ևս տեսանյութ էր հրապարակել, որտեղ հարված է կատարում դարպասին: 

«Հիանալի է, ընկեր: Ի՞նչ կասես «Ռեալի» հետ մարզվելու գաղափարին: Ուրախությամբ կընդունենք քեզ ցանկացած պահի»,- գրել է Ռամոսը, որին էլ Մաքգրեգորը դրական պատասխան է տվել: 

«Շնորհակալ եմ, եղբայր: Մեծ պատիվ է: Կմիանամ, երբ նորից լինեմ Մադրիդում»: 





  Լրահոս




Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0