TotalFootball.am


26.01.21 21:31

Մխիթարյանը, Ջեկոն և Պեդրոն շարունակում են մարզվել ընդհանուր խմբից առանձին


«Ռոման» շարունակում է պատրաստվել Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրի «Վերոնայի» հետ խաղին: 

Այսօր ընդհանուր խմբից առանձին են մարզվել Էդին Ջեկոն, Հենրիխ Մխիթարյանը,  Պեդրոն և Կալիֆիորին: Նշվում է, որ այս ֆուտբոլիստները շարունակում են ապաքինվել վնասվածքներից: 

Պելեգրինին նախապես սահմանված անհատական վարժություններ է կատարել: 

«Վերոնայի» հետ հանդիպումը կկայանա կիրակի՝ հունվարի 31-ին: 





  Լրահոս




Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0