«Չելսին» հայտարարել է Թոմաս Տուխելին՝ թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
Գերմանացի մասնագետի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2022 թվականը, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկ տարով:
Հիշեցնենք, որ Տուխելը վերջերս էր ազատվել ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից: