Անգլիացի երկրպագուներին թույլ կտան մարզադաշտեր այցելել մայիսին: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստվում է այս մասին հայտարարել մեկուսացումից երկիրը դուրս բերելու միջոցառումների մասին զեկույցում:
Ջոնսոնը պետք է հայտարարի, որ հանդիսականներին թույլ կտան Անգլիայի Պրեմիեր լիգայի ու Չեմպիոնշիփի խաղերին ներկա լինել մայիսի 17-ից: Ակումբներին թույլ կտան տրիբունաները լցնել մինչև 25 տոկոսով: