TotalFootball.am


01.10.21 21:38

Թուրք մրցավար Ջունեյթ Չաքիրին կորակազրկեն


ՈՒԵՖԱ-ն կպատժի թուրք մրցավար Ջունեյթ Չաքիրին Չեմպիոնների լիգայի «Միլան»-«Ատլետիկո» խաղում վիճելի դրվագներում կայացրած որոշումների համար։ 

Խաղի 29-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ցույց տալու արդյունքում Չաքիրը հեռացրել էր «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեին, իսկ ավելացված ժամանակում 11 մետրանոց էր նշանակել իտալական ակումբի դարպասին։ 

Ըստ La Gazzetta dello Sport-ի ՈՒԵՖԱ-ն որակազրկի մրցավարին, սակայն կոնկրետ ժամկետները դեռևս հայտնի չեն։ 

Մրցավարին քննադատում են հիմնականում 11 մետրանոցը նշանակելու համար, քանի որ իտալական կողմը կարծում է, որ գնդակը «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Տոմա Լեմարի ձեռքից անդրադառնալով է դիպչել «Միլանի» ֆուտբոլիստ Պյեռ Կալուլուի ձեռքին։ 





  Լրահոս




Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13