«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները։
Մանչեսթերյան ակումբը կապ է հաստատել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ, սակայն իտալացի մասնագետը մերժել է առաջարկը։ Այս մասին հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։
Ըստ աղբյուրի՝ Մանչինին հրաժարվել է հայտարարելով, որ պարտավոր է Իտալիայի հավաքականին դուրս բերել ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄՅՈւ-ն գլխավորելու առաջարկը մերժել էր նաև Զինեդին Զիդանը։