TotalFootball.am


09.01.22 23:28

[ՎԻԴԵՈ] «Յուվենտուսի» ֆանտաստիկ քամբեքը «Ռոմայի» դեմ խաղում


Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 4։3 հաշվով հաղթեց «Ռոմային»։ 

Առաջին կեսում դաշտի տերերից աչքի ընկավ Տեմի Աբրահամը, իսկ հյուրերից Պաուլո Դիբալան։ 

Երկրորդ կեսի մեկնարկում Մխիթարյանն առաջ մղեց «Ռոմային», այնուհետև գոլի հեղինակ դարձավ Լորենցո Պելեգրինին՝ հաշիվը դարձնելով 3։1։ 

Հյուրերը 7 րոպեում 3 գոլ խփեցին։ Աչքի ընկան Մանուել Լոկատելին, Դեյան Կուլուսևսկին և Մատիա Դե Շիլյոն։ 

81-րդ րոպեին թուրինցիների կազմում դաշտից հեռացվեց Մատիաս Դե Լիգտը։ «Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին վրիպեց 11 մետրանոց նշակետից։ 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին։ 

«Յուվենտուսը» 38 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Ռոման» 32 միավորով 8-րդն է։ 





  Լրահոս




Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13