TotalFootball.am


17.07.17 18:55

ԲԱՏԷ-ի մարզիչ. «Չենք կարծում՝ 1-1-ն այնպիսի արդյունք է, որը ստիպի չհավատալ վաղվա հաղթանակին»


Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան՝ «Ալաշկերտ» - ԲԱՏԷ խաղից առաջ, «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ բելառուսցիների գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչի նախախաղային ասուլիսը.

«Կարծում եմ՝ վաղը հաղթելու լավ շանսեր ունենք, բայց հասկանում ենք որ առաջին խաղում այնպիսի հաշիվ է գրանցվել, որը նաև մրցակցին է հաղթելու շանսեր տալիս: Բայց մենք հավատում ենք մեր թիմին ու կարծում, որ հաղթելու լավ շանսեր ունենք:

Նախորդ խաղում մենք այլ արդյունք էինք սպասում. ուզում էինք անպայման հաղթել տանը, ցավոք, չստացվեց. սխալը բերեց բաց թողնված գոլի: Բայց չենք կարծում՝ այս արդյունքը չափազանց մեծ հարված էր մեզ համար, որը մեզ ստիպի չհավատալ վաղվա հաղթանակին:

Չենք բացառում, որ մրցակիցը կարող է ամբողջ թիմով պաշտպանվել, եթե այդպես լինի՝ կփորձենք ուղիներ փնտրել այն ճեղքելու, եթե այլ տարբերակ ընտրեն, կրկին կփորձենք օգտվել մեր հաղթաթղթերից:

ՉԼ-ում թույլ թիմեր չկան, նրանք գնդակին լավ էին տիրապետում, ունեին արագ խաղացողներ: Պետք է հարգանքով վերաբերվենք մրցակցին, բայց գիտենք նաև մեր ուժը, պետք է անցնենք առաջ:

Չեմ կարծում մեկ պատճառ կար ոչ-ոքի հաշվի համար: Գոլից հետո մի փոքր թուլացանք, «Ալաշկերտն» էլ վստահություն հավաքեց, ամեն դեպքում, դա մեզ համար հերթական դաս է՝ հասկանալու, որ ֆուտբոլը տևում է 90 րոպե ու այնքան, որքան մրցավարը կավելացնի:

Մենք լավ հարձակվողներ ունենք, որոնք կարող են վտանգ ստեղծել մրցակցի դարպասին:

Չեմ կարծում՝ հոգեբանական առումով վաղը «Ալաշկերտն» առավելություն ունի:

Առաջին խաղի 2-րդ կեսում մեր ողջ թիմն իր հնարավորություններից ցածր խաղաց:

Մենք մեզ համար առանձնացրել ենք «Ալաշկերտի» ուժեղ և թույլ կողմերը, բայց դրանք մեզ համար են:

Մենք չպետք է ապրենք նախորդ խաղով, մենք արդեն վաղվա խաղով ենք ապրում: Հույսով սպասում ենք վաղվա խաղին»: 





  Լրահոս



Նորություններ


 

Շիրակ  6  15
Ալաշկերտ  6

 11

Բանանց  6  9
Փյունիկ  6  5
Գանձասար-Կապան   6  5
Արարատ  6   4



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1