TotalFootball.am

07.08.17 14:26

Հարոյան. «Գոլս նվիրում եմ մայրիկիս, որը կարիերայիս ողջ ընթացքում առաջին անգամ մարզադաշտից էր երկրպագում ինձ»


Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրի՝ «Կրասնոդարի» դեմ խաղից հետո (1-1) ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում կիսվել է տպավորություններով:

Մեր ֆուտբոլիստը հեղինակեց այս խաղի առաջին գնդակն ու բացեց իր գոլերի հաշիվը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում:

-Վարազդատ, որքանո՞վ վշտացրեց խաղի արդյունքը:

-Արդյունքը, իհարկե, վշտացրեց մեզ: Մենք շատ լավ խաղացինք, չնայած նրան, որ շատ էինք պաշտպանվում: Անարդարացի արդյունք է: Կարծում եմ՝ 11-մետրանոց չկար: Մեր ֆուտբոլիստն ընդհանրապես չդիպավ մրցակցին: Դրա համար էլ, կրկնում եմ, արդյունքը շատ վշտացրեց: Բայց սա ֆուտբոլ է, սա կյանք է: Կշարժվենք առաջ:

-Երկրորդ կեսում «Ուրալը» շատ էր պաշտպանվում: Ինչո՞ւ չէր հաջողվում խաղը հեռացնել ձեր դարպասից, հատկապես հանդիպման վերջին րոպեներին:

-Մենք հաղթում էինք ու նորմալ էր, որ սկսեցինք խորքից պաշտպանվել: Այո, «Կրասնոդարի» ֆուտբոլիստները տիրում էին գնդակին, հարվածներ էին կատարում դարպասին, բայց չէի ասի, թե դրանք շատ սուր հարվածներ էին: Ընդհանուր առմամբ, նորմալ խաղացինք:

-Այսօր առաջին գոլը խփեցիր «Ուրալի» կազմում: Խաղարկվա՞ծ ստանդարտ էր:

-Այո, մենք այն փորձել էինք մարզումների ժամանակ: Շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի: Ուզում եմ այս գոլս մայրիկիս նվիրել, որը կարիերայիս ողջ ընթացքում առաջին անգամ մարզադաշտում էր ու երկրպագում էր ինձ:

-Որքանով տեղյակ եմ, մայրիկդ քեզ երկրպագում էր «Ուրալի» ֆան-սեկտորից:

-Այո, նա մորաքրոջս հետ էր: Նրա մոտ այստեղ հանգստանում է հիմա:

-Դրա հետ կապված լրացուցիչ ճնշում զգո՞ւմ էիր:

-Հավանաբար, այո: Գոլից հետո ուզում էի վազել մայրիկիս մոտ, բայց չգիտեի՝ որտեղ է նստած:

-Այս բարդ խաղից արդեն 2 օր հետո «Զենիթի» դեմ խաղն է: Ի՞նչ կասես այդ մասին:

-Հիմա ոչ երկար հավաք կունենանք «Բաժովիայում: Պետք է հանգստանանք ու լավ պատրաստվենք խաղին: Այո, «Զենիթը» նոր է հաղթել «Սպարտակին», բայց մենք էլ այսօր լավ խաղացինք: Լավ կխաղանք նաև «Զենիթի» հետ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

 

Շիրակ  2  6
Փյունիկ  2

 4

Ալաշկերտ  2  3
Արարատ  2  3
Բանանց  2   1
Գանձասար-Կապան  2  0



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1