TotalFootball.am


14.03.18 18:27

ԹՈՓ 10 ամենատարօրինակ մարզչական արգելքները


Մարզիչների մի մասը կանոններ ու արգելքներ են սահմանում, որպեսզի բարձրացնեն ֆուտբոլիստների կարգապահության մակարդակն ու թիմային ոգին: Բայց երբեմն մարզիչներն աչքի են ընկնում շատ տարօրինակ արգելքներով: Ներկայացնում ենք մարզչական ԹՈՓ 10 արգելքները: 

 

Ալեքս Ֆերգյուսոն - Թույլ չէր տալիս հագնել գունավոր խաղակոշիկներ

Картинки по запросу фергюсон алекс

Ալեքս Ֆերգյուսոնը 2010 թվականին որոշեց, որ երիտասարդական թիմերի ֆուտբոլիստները պետք է կրեն միանման սև գույնի խաղակոշիկներ: Երբ իրենց խաղով տեղ կվստակեն առաջին թիմում, նոր կարող են օգտագործել գունավոր խաղակոշիկներ: Ի դեպ, վերջերս այս արգելը սահմանել է նաև «Ման. Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, որը ևս պարտադրել է պատանի ֆուտբոլիստներին կրել սև գույնի խաղակոշիկներ: 

 

Ռայմոն Դոմենեկ - Կարիճներն այստեղ տեղ չունեն

Դոմենեկը Ֆրանսիայի հավաքականի կազմն ընտրելու ժամանակ մեծ ուշադրություն էր դարձնում, թե որ համաստեղության տակ են ծնվել իր ֆուտբոլիստները: Նա շատ էր վստահում «առյուծներին», իսկ «կարիճներին» փորձում էր հնարավորինս հեռու պահել հավաքականից: Այդ պատճառով ԱԱ 2006-ը բաց թողեցին «Արսենալի» կիսապաշտպան Ռոբեր Պիրեսն ու «Բարսելոնայի» կիսապաշտպան Լյուդովիկ Ժյուլին: 

 

Արսեն Վենգեր - միանման մարզաշապիկները

Картинки по запросу арсенал общее фото лига чемпионов 2016 размер 640-360

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն առաջիններից մեկն էր, որն Անգլիայում ֆուտբոլիստներին արգելեց վնասակար սնունդն ու ալկոհոլը: Հիմա արդեն այդ ամենից օգտվում են գրեթե բոլոր մարզիչները: Բայց Վենգերի ամենատարօրինակ կանոններից մեկը մնում է այն, որ յուրաքանչյուր խաղից առաջ նա է որոշում՝ ֆուտբոլիստները խաղան երկարաթև, թե՞ կարճաթև մարզաշապիկներով: 

 

Նիլ Լեննոն - Արգելք գլխարկների համար

«Բոլթոնի» նախկին գլխավոր մարզիչ Նիլ Լեննոնն արգելել էր ֆուտբոլիստներին մարզման ժամանակ ձմեռային գլխարկներ դնել: Այդ արարքը շատ տարօրինակ էր և նույնիսկ կարող էր վնաս հասցնել ֆուտբոլիստների առողջությանը: Բայց Լեննոնը հետևյալ կերպ է մեկնաբանել իր որոշումը: «Ես չեմ ուզում, որ նրանք մարզման ժամանակ գլխարկներով լինեն, քանի որ հանդիպման ժամանակ նրանց թույլ չեն տալու հագնել դրանք»: 

 

Դևիդ Մոյես - Չեղարկել էր ակումբի ավանդույթը՝ անյուղ չիփսեր ուտել խաղից մեկ օր առաջ 

Ալեքս Ֆերսյուսոնի հետնորդը կարծում էր, որ ֆուտբոլիստները չպետք է խաղից մեկ օր առաջ անյուղ չիփսեր ուտեն: Նրա կարծիքով՝ դա վատ էր անդրադառնում ֆուտբոլիստների մարզավիճակի վրա: Այս որոշումն այնքան էր զայրացրել ֆուտբոլիստներին, որ նրանցից մեկը՝ Ռիո Ֆերդինանդը, Մոյսեին անվանել էր «ոչ պրոֆեսիոնալ»: 

 

Ջովաննի Տրապատոնի - Ոչ մի սունկ

Իռլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին արգելել էր իր ֆուտբոլիստներին խաղից մեկ օր առաջ սունկ ուտել: Սնկերի պատճառով ֆուտբոլիստների մոտ կարող էր փորլուծություն առաջանալ՝ ըստ Տրապատոնիի: 

 

Ալան Պարդյու - Արգելք ֆրանսերեն խոսելու համար

Картинки по запросу Алан Пардью

«Նյուքասլի» նախկին գլխավոր մարզչի թիմում կար 13 ֆրանսիացի, որոնք գրեթե չէին կարողանում խոսել անգլերեն: Պարդյուն արգելեց ֆրանսիացիներին խոսել իրենց մայրենի լեզվով, հեռացրեց ակումբի բոլոր թարգմանիչներին և ստիպեց ֆուտբոլիստներին շաբաթական 3 օր զբաղվել անգլերենի ուսուցմամբ: Չնայած մեծ ջանքերին՝ «Նյուքասլի» արդյունքները չլավացան: 

 

Պաոլո Դի Կանիո - Արգելք լոգարանում երգելու համար

Զարմանալի չէ, որ Դի Կանիոն «Սանդերլենդում» աշխատեց ընդամենը 5 ամիս: Ահա թե ինչ էր մտնում նրա արգելքների ցուցակում. կետչուպ, սուրճ, մայոնեզ, գազավորված ըմպելիք, սառույց, բջջային հեռախոս, անեկդոտներ և ամենատարօրինակը՝ լոգարանում երգել: Այս բոլորի օգտագործումն արգելվում էր Դի Կանիոյի կողմից: 

 

Պեպ Գվարդիոլա - Արգելք համացանցից օգտվելու համար

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» կիրառել է 21-րդ դարի մարդկանց համար ամենադաժան արգելքը: Նա հրամայել է ֆուտբոլիստներին չմտնել համացանց, երբ գտնվում են թիմի հանդերձարանում: Այդ կերպ իսպանացի մասնագետը ցանկանում է, որը ֆուտբոլիստները շփվեն միմյանց հետ և կենտրոնանան խաղի վրա: 

 

Ժոզե Մոուրինյու - Արգելք պոկեմոնների համար

Картинки по запросу Жозе Моуриньо и покемоны

Այն բանից հետո, երբ Պոգբան, Շոուն և Մարսիալը ՄՅՈՒ-ի մարզման ժամանակ փորձել էին «պոկեմոններ բռնել», Մոուրինյուն արգելել էր խաղալ այդ խաղը, երբ թիմը մարզվում է: Ֆուտբոլիստները կարող էին «հետապնդել պոկեմոններին» միայն մարզումային գործընթացից հետո: 





  Լրահոս



Նորություններ


 

Ալաշկերտ  30  50
Բանանց  30

 44

Գանձասար - Կապան  30  43
Շիրակ*  30  38
Փյունիկ  30  36
Արարատ  30  21

 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1