TotalFootball.am


11.01.19 14:32

Մոուրինյու. ««Ռեալ», կամ «Ինտեր» վերադառնալն ինձ համար մեծ պատիվ կլինի


Մադրիդի «Ռեալի» և «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ դեմ չէ վերադառնալ մադրիդյան, կամ միլանյան ակումբ:

 ««Ռեալ», կամ «Ինտեր» վերադառնալն ինձ համար մեծ պատիվ կլինի:

Եթե մարզիչը վերադառնում է իր նախկին թիմ, ուրեմն անցյալում ինչ-որ լավ բան է արել այդ թիմի համար:

Եթե պրոֆեսիոնալը վերադառնում է , կամ նրան հրավիրում են, ուրեմն նրան գնահատում են: Դա մեծ պատիվ է:

Այժմ ես հանգստանալու հնարավորություն ունեմ: Կարող եմ դադար վերձնել և հանգիստ վերլուծել վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները:

Պետք է պատրաստվել կյանքի նոր հատվածին:»,- ասել է Մոուրինյուն:

Հիշեցնենք, որ պորտուգալացու վերջին ակումբը եղել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0