TotalFootball.am


10.09.19 12:16

Հայտնի է, թե երբ կարող է Մխիթարյանը նշել նորամուտը «Ռոմայում»


Իտալական Սերիա Ա-ի հերթական տուրում «Ռոման» սեպտեմբերի 15-ին մրցելու է «Սասուոլոյի» հետ:

Ինչպես գրում է Calciomercato-ն, այդ խաղում «գայլերի» կազմում երեք ֆուտբոլիստ կարող է նշել նորամուտը:

Աղբյուրը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդից» Հռոմ տեղափոխված Քրիս Սմոլինգը ամբողջ շաբաթ մարզվել է ու պատրաստ է առաջիկա խաղին:

Եվս երկու խաղացող՝ Ջորդան Վերետուն և Հենրիխ Մխիթարյանը նույնպես պատրաստ կլինեն «Սասուոլոյի» հետ խաղին:

Կայքը գրում է, որ Մխիթարյանն այս երեք նորեկներից ամենալավ մարզավիճակում է: Կիսապաշտպանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղին՝ դառնալով երկու գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0