TotalFootball.am


10.09.19 18:40

Տարխանով. «Սիչովը դեռևս պատրաստ չէ խաղալու»


35-ամյա ռուս հարձակվող Դմիտրի Սիչովն այս ամռանը 1 տարվա պայմանագիր է կնքել Երևանի «Փյունիկի» հետ:

Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը, սակայն, հայտնել է, որ ֆուտբոլիստը դեռևս պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալուն.

«Նա դեռ պատրաստ չէ, այն մարզավիճակում չէ, որպեսզի դուրս գա խաղադաշտ: Գումարած այս ամենին, վերջերս փոքրիկ վնասվածք է ստացել: Այնպես որ, սեպտեմբերի 13-ին «Ալաշկերտի» հետ խաղում նրանք չենք տեսնի դաշտում:

Կփորձենք ու կտեսնենք, արդյոք կարող է վերադառնալ իր նախկին խաղամակարդակին»,- Տարխանովի խոսքը մեջբերում է Bombardir-ը:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0