TotalFootball.am


11.09.19 21:28

Իվան Յագան. «Երբ տեսա ինչպես էր հավաքականը հաղթում, ցանկանում էի այնտեղ լինեի, նրանց կողքին»


Հայ 29-ամյա հարձակվող Իվան Յագանը խզել է պայմանագիրը «Էյպենի» հետ: Այստեղ Յագանը մնաց միայն մեկ տարի.

«Ես լավ էի պատրաստվել ու չէի ցանկանում մեկ տարի էլ անցկացնել պահեստայինների նստարանին: Սա լավ որոշում էր, թեկուզ այն կայացրել եմ տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Չէի մտնում մարզչի ծրագրերի մեջ ու որոշեցի հեռանալ:

Ես ունեի մի քանի առաջարկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: Առաջարկներ կային Հոլանդիայից, Հունաստանից, Իսրայելից, Կիպրոսից և Քաթարից: Դեռևս սպասում եմ ու ցանկանում եմ ճիշտ որոշում կայացնել:

Ցանկանում եմ նոր հնարավորություն ստանամ, այլ ոչ թե բաց թողեմ հավաքականի խաղերը: Երբ տեսա թե ինչպես էր հավաքականը հաղթում Բոսնիային 4:2 հաշվով, ցանկանում էի այնտեղ լինեի, նրանց կողքին»,- Յագանի խոսքը մեջբերում է AFG-ն:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0