TotalFootball.am


12.09.19 14:47

Վենգերը կարող է աշխատանք ստանալ ՖԻՖԱ-ում


Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է դառնալ ՖԻՖԱ-ի տեխնիկական տնօրեն: Այս մասին հայտնում է New York Times-ը:

Նշվում է, որ պաշտոնական հայտարարությամբ ՖԻՖԱ-ն հանդես կգա մոտ օրերս:

Ֆրանսիացին պատասխանատու կլինի մարզչական չափորոշիչների համար, ինչպես նաև խորհուրդներ կտա խաղային այլ հարցերում: ՖԻՖԱ-ն ցանկանում է այս պաշտոնին տեսնել Վենգերին այն բանից հետո, երբ հեռացել են Մարկո վան Բաստենը և Զվոնիմիր Բոբանը:

Վենգերը «Արսենալը» լքել է 2018 թվականին:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   6   16
Շիրակ   6   13
Արարատ-Արմենիա   4   10
Լոռի   4   10
Ալաշկերտ   5   7
Նոա   6   7
Փյունիկ   5   6
Գանձասար-Կապան   6   4
Ուրարտու   6   2
Երևան   6

  0