TotalFootball.am


14.09.19 13:21

Calcionews24. Ջեկո+Մխիթարյան. «Ռոման» պատրաստ է թռիչքի հարձակման նոր զույգի հետ


Իտալական calcionews24 կայքն անդրադարձել է «Ռոմայի» հարձակման նոր դուետին, որն այս մրցաշրջանում կազմելու են Էդին Ջեկոն և Հենրիխ Մխիթարյանը:

«Էդին Ջեկոն վերջապես գտել է նոր թիմակից, որի շնորհիվ ավելի շատ գոլեր կսկսի խփել, ինչպես Ագուերոյի և Սալահի հետ անցկացրած ժամանակահատվածում:

Ջեկոն երկար ժամանակ սպասում էր հարձակման գծում նոր խաղընկերոջ, որը կօգներ խփել այնքան գոլեր, որքան «Մանչեսթեր Սիթիում» և «Վոլֆսբուրգում» այնպես, ինչպես Ագուերոյի և Գրաֆիտեի փոխանցումներից հետո: Այդ տարիների նա աշխարհի ուժեղագույն հարձակվողներից էր:

Պետրաչին այժմ գտել է դա Հենրիխ Մխիթարյանի մեջ, որը կվերականգնի «Ռոմայի» երկրպագուների հպարտությունը «Սասուոլոյի» հետ խաղում: Մխիթարյանը կարող է «նույն լեզվով խոսել» բոսնիացի հարձակվողի հետ: Պատահական չէ, որ Ջեկոն հայ կիսապաշտպանի ամենակարևոր օգնականներից մեկն էր Տրիգորիայում («Ռոմայի» մարզումային վայր,-խմբ) առաջին օրերին»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին «Ռոման» սեփական հարկի տակ կմրցի «Սասուոլոյի» հետ:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0