TotalFootball.am


15.09.19 23:02

Ֆոնսեկա. «Մխիթարյանի և Վերետուի շնորհիվ վերահսկում էինք խաղը»


Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ:

«Գայլերը» Ա Սերիայի 3-րդ տուրում 4:2 հաշվով հաղթեցին «Սասուոլոյին»:

Հանդիպումից հետո խաղի մասին կարծիք է հայտնել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան:

«Մենք մի քանի բան էինք փոխել այս երեկո: Պելեգրինին խաղում էր որպես տրեկվարտիստա: Ջորդան Վերետուի և Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ կարողանում էինք վերահսկել խաղը: Բոլորը շատ լավ խաղացին այսօր:

Ասել էի բոլորին, որ բարձր պրեսինգ անեին. դա կարևոր բաղադրիչ է: Այն շատ լավ աշխատեց այս երեկո: Ջեկոյի խաղից նույնպես գոհ եմ: Նա գոլ խփեց ու կարող էր մի քանի անգամ էլ աչքի ընկնել: Ջեկոն իդեալական հարձակվող է»,-Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է Football Italia-ն:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0