TotalFootball.am


15.09.19 23:27

Whoscored. Մխիթարյանի գնահատականը «Սասուոլոյի» հետ խաղում


Իտալիայի Ա Սերիայում կայանում են 3-րդ տուրի հանդիպումները:

Այսօր «Ռոման» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»: Ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու կիսապաշտպանը դարձավ իր թիմի երրորդ գոլի հեղինակը:

Whoscored վիճակագրական կայքը Մխիթարյանի խաղը գնահատել է 7.6 միավորով:

Հայ կիսապաշտպանը մեկ հարված է կատարել դարպասին, ինչպես նաև 45 փոխանցում, որոնցից ճշգրիտ է եղել 37-ը: Բացի այդ Մխիթարյանն իր հաշվին գրանցել է 3 սրող փոխանցում:

Հայ ֆուտբոլիստն ընդամենը մեկ դրիբլինգ է կատարել, երկու սահանկում, որոնցից հաջող է եղել միայն մեկը:

Հավելենք, որ Whoscored-ը ամենաբարձր միավորը տվել է Լորենցո Պելեգրինիին՝ 8.6:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0