TotalFootball.am


16.09.19 15:17

Գարի Նևիլ. «Ռայոլան խայտառակություն է ամբողջ Եվրոպայի համար»


«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը քննադատել է Պոլ Պոգբայի գործակալին՝ Մինո Ռայոլային:

«Պոգբան ցանկանում է հեռանալ, նա շատ պարզ հասկացնել տվեց դա: Սակայն նրա գործակալը՝ խայտառակություն է, ու ոչ միայն ՄՅՈՒ-ի համար, այլ նաև ամբողջ Եվրոպայի: Նա չունի արժեքներ, որոը ցանկանում է յուրաքանչյուրը տեսնել իր ակումբում:

Կարծում եմ՝ ՄՅՈՒ-ն պետք է դադարի նրա հետ բանակցություններ վարել: Ռայոլան փորձում է իրականացնել տրանսֆերները ու դրա մի մասը վերցնել իրեն: Այդպես է նա աշխատում:

Պոգբան աշխարհի լավագույն խաղացողներից է, սակայն ամեն շաբաթ նրա հետ կապված ինչ-որ կոնֆլիկտներ են լինում: Հնարավոր է՝ դա խաղացողի մեղքը չէ, սակայն փաստն այն է, որ այն ազդում է ակումբի վրա: Հենց այս պատճառով Ֆերգյուսոնը շատ արագ հեռացնում էր այն ֆուտբոլիստներին, որոնց հետ նման միջադեպեր էր լինում»,- ասել է Նևիլը, ում խոսքերը փոխանցում է Sky Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Արարատ   8   19
Շիրակ   8   17
Լոռի   6   13
Ալաշկերտ   7   13
Արարատ-Արմենիա   6   13
Նոա   8   11
Փյունիկ   7   9
Ուրարտու   8   5
Գանձասար-Կապան   8   4
Երևան   8

  0