Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարը խոսել է Զինեդին Զիդանի հետ աշխատանքի մասին:
«Ես ուրախ եմ: Ինձ զգում եմ փոքր երեխայի նման, հրաշալի է աշխատել մի մարզչի հետ, որը զգում և հասկանում է այնն ամենն, ինչ դու:
Ես պարզապես պետք է սովորեմ Զիդանից ու վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Երբ դու «Ռեալում» ես, նույնիսկ քո առաջին մրցաշրջանում երկրպագուները պահանջում են հաղթանակ Չեմպիոնների լիգայում»,- Ազարի խոսքը մեջբերում է Marca-ն: