TotalFootball.am


17.09.19 00:30

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Երևանը» նոր գլխավոր մարզիչ ունի


Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Երևանը» նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը.

«Մոլդովացի մասնագետ Վլադ Գոիանը նշանակվել է «Երևան» ՖԱ-ի գլխավոր մարզիչ: Կողմերի միջև կնքվել է մեկ տարվա պայմանագիր: 48-ամյա մարզիչը նախկինում գլխավորել է Մոլդովայի Մ19 հավաքականը, «Ռապիդ»-ը, «Իսկրա Ստալի»-ն, «Տիրասպոլ»-ը, «Սախան»-ը, «Քիշինյով»-ը և «Զարիա»-ն:

Գլխավոր մարզչի օգնական է նշանակվել Նիկոլայ Պանուն:

Մարզիչներին մաղթում ենք հաջողություն մեր ակումբի ղեկին»,- ասվում է հայտարարության մեջ:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0